հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տարիներ շարունակ բոլոր վարկերին դեմ քվեարկող վարչապետն այսօր ասում է՝ պետք է վերցնենք նոր վարկ. Գորգիսյան

Տարիներ շարունակ բոլոր վարկերին դեմ քվեարկող վարչապետն այսօր ասում է՝ պետք է վերցնենք նոր վարկ. Գորգիսյան

Ունենք վարչապետ, որը տարիներ շարունակ բոլոր պետական վարկերին դեմ է քվեարկել, դեմ է խոսացել և հիմա եկել է այդ վարչապետի կառավարության ներկայացուցիչն ու ասում է՝ պետք է վերցնենք նոր վարկ, բայց չի կարողանում հիմնավորել՝ ինչո՞ւ: Այս մասին այսօր խորհրդարանում վարկեր ներգրավելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Բոլոր հարցերը ուղղված են հասկանալու՝ ինչո՞ւ են մեզ պետք այդ գումարները»,- ասաց պատգամավորը և հիշեցրեց, որ կառավարությունը մի քանի ամիս ասում է բյուջեն գերակատարել ենք։

Գորգիսյանը նաև կոչ արեց՝ ԱԺ ամբիոնն օգտագործել քաղաքական նպատակներով և չսարքել անձնական թիրախավորման, ներսում կուտակված ագրեսիան դուրս սփռելու և ատելության քարոզի համար:

  • Կիսվել: