երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Տարբեր ռեյտինգներում հայտնվում ենք կարմիր զոնաներում․ Վահան Քերոբայնը կոչ է անում պատվաստվել

Տարբեր ռեյտինգներում հայտնվում ենք կարմիր զոնաներում․ Վահան Քերոբայնը կոչ է անում պատվաստվել

Եթե հասարակության և բիզնեսի վարքագծում տեղի չունենա փոփոխություն, հավանական է, որ մեր առողջապահական համակարգը չկարողանա դիմանալ քովիդով հիվանդների ճնշմանը, և ստիպված լինենք որոշակի սահմանափակումների գնալ։ Այս մասին կառավարության նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային համաճարակի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին

Վերջինս կոչ արեց մի կողմ դնել պահպանողական մոտեցումները և լինել առաջադեմ ու գնալ պատվաստվել։

«21-րդ դարում պահպանողական լինելը վնաս է տալիս, պետք է գնալ պատվաստվել։ Պատվաստված մարդկանց քանակով մենք աշխարհում ամենավատ տեղերում ենք և տարբեր ռեյտինգներում հայտնվում ենք կարմիր զոնաներում, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունը կարող է թուլանալ»,- ասաց Վահան Քերոբյանը։

  • Կիսվել: