հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չի նկատվում. Ադրբեջանի վարչապետ

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չի նկատվում. Ադրբեջանի վարչապետ

Չնայած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում (Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով) իրականացվող շարունակական հանդիպումներին՝ առաջընթաց չի նկատվում տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում՝ ըստ եռակողմ հայտարարության 9-րդ կետի: Այս մասին, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, հայտնել են Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունից:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մեր քաղաքականությունը բավականին բաց եւ պարզ է: Մենք բաց ենք կառուցողական երկխոսության, համատեղ աշխատանքի համար՝ Հարավային Կովկասը խաղաղության, համագործակցության եւ փոխգործակցության տարածաշրջան դարձնելու նպատակով՛՛:

Ասադովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմի առաջ քաշած հինգ սկզբունքները խաղաղության համաձայնագրի առնչությամբ ՛՛միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն են, համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Հելսինկիի եզրափակիչ ակտին՛՛:

Նա նաեւ հավելել է, որ  Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության համաձայնագրի կնքմանը եւ սահմանազատմանը:

  • Կիսվել: