հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կարող է տեղի ունենալ միայն հակամարտության համակողմանի կարգավորման միջոցով. Գրիգորյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում (տեսանյութ)

Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կարող է տեղի ունենալ միայն հակամարտության համակողմանի կարգավորման միջոցով. Գրիգորյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում (տեսանյութ)

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ձմեռային նստաշրջանի ժամանակ: Նրա ելույթը ներկայացնում ենք ստորև. 

«Խոսելով Ղարաբաղյան հակամարտության ավարտված լինելու մասին, Ադրբեջանի պատվիրակության իմ գործընկերը սխալվում է: Հակամարտությունը բռնի ուժով լուծելու փորձը, որը Հելսինկյան եզրափակիչ ակտի աղաղակող խախտում է, կարող է դառնալ վտանգավոր նախադեպ ԵԱՀԿ տարածաշրջանի համար եւ խարխլել ԵԱՀԿ ամբողջ անվտանգային ճարտարապետությունը:
Տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատումը կարող է տեղի ունենալ միայն հակամարտության համակողմանի կարգավորման միջոցով, ինչը ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, ովքեր արդեն խոսել են այս մասին եւ հատկապես ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդին: Վերջինս իր երեկվա խոսքում նշել է, որ թեեւ հրադարարի մասին հայտարարությամբ ավարտվել են ռազմական գործողությունները, երկարաժամկետ առումով հակամարտությունը կարգավորված չէ:

Մենք գնահատում ենք ԵԱՀԿ գործող նախագահության ամուր դիրքորոշումը աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը Արցախի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է, շարունակելու աշխատանքները՝ ուղղված հակամարտության համակողմանի կարգավորմանը»:

  • Կիսվել: