շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը «մնում է բարդ». ՌԴ ՊՆ ղեկավար

Տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը «մնում է բարդ». ՌԴ ՊՆ ղեկավար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներուժը պետք է կատարելագործել աշխարհում տիրող բարդ ռազմաքաղաքական իրադրության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերգեյ Շոյգուն։

ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ կայացած հանդիպման ընթացքում, ՌԴ ՊՆ ղեկավարը նշել է․

«Կազմակերպության ստեղծման պահից ի վեր շատ բան է արվել նրա ռազմական բաղադրիչի կատարելագործման համար: Ստեղծվել է ճգնաժամային հակազդման համակարգ, կազմավորվել են ՀԱՊԿ-ի (Հավաքական ուժերի) զորքերի բաղադրիչները, կանոնավոր հիման վրա անցկացվում են համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումներ։ Տարածաշրջանում եւ աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունն ընդհանուր առմամբ «մնում է բարդ»:

Պաշտոնյայի խոսքով՝ չի նվազում նաև ճգնաժամային պոտենցիալը:

  • Կիսվել: