չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի շարասյունը՝ բեռնված  մարդասիրական բեռներով, ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով»։

  • Կիսվել: