շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տարածաշրջանում մշտական խաղաղության հաստատման համար հնարավորությունների պատմական պատուհան է բացվել, շատ կարևոր է, որ այն չփակվի. Էրդողան

Տարածաշրջանում մշտական խաղաղության հաստատման համար հնարավորությունների պատմական պատուհան է բացվել, շատ կարևոր է, որ այն չփակվի. Էրդողան

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ալիևի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կասկած չկա, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության համաձայնագրի ստորագրումը մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության, հանգստության և կայունության հույսի նոր աղբյուր կդառնա: Այս գործընթացում մենք ուս ուսի գործում ենք Ադրբեջանի հետ։ ՛՛Ղարաբաղի օկուպացիայի՛՛ (չակերտները-խմբ.) ավարտից հետո մեր տարածաշրջանում մշտական խաղաղության հաստատման համար հնարավորությունների պատմական պատուհան է բացվել։ Շատ կարևոր է, որ հնարավորության այս պատուհանը չփակվի։ Ես կարծում եմ, որ Հայաստանը այս գործընթացը պետք է գնահատի երկարաժամկետ ռազմավարական տեսանկյունից՛՛:

Բացի այդ՝ Էրդողանը նաև երրորդ կողմերին կոչ է արել կառուցողական ներդրում ունենալ հայ-ադրբեջանականն հարաբերությունների կարգավորման հարցում, այլ ոչ թե ՛՛թունավորել գործընթացը՛՛:

՛՛Այս առիթով ցանկանում եմ նաև հայտարարել, որ հույս ունենք, որ վերջին օրերին երկու երկրների սահմանին տեղի ունեցած գործողությունները այլևս չեն կրկնվի՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: