կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով․ Այհան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով․ Այհան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Ինչ վերաբերում է հայկական կողմի այն պնդմանը, թե իբր Ադրբեջանը խախտել է եռակողմ պայմանագիրը, ապա բոլորը լավ գիտեն, որ «դա ոչ մի հիմք չունի», որ Հայաստանը, հակառակ իր պարտավորություններին, «դուրս չի բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից և չի կատարել հաղորդակցությունների բացման իր պարտավորությունը»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի հայտարարությունները։

«Հայկական կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ճանապարհը հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատումն է՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության վերահաստատման, հարգանքի հիման վրա, և ուղղակի կառուցողական բանակցությունները Ադրբեջանի հետ»,-ասել է նա:

  • Կիսվել: