հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հետ. Գրիգորյան

Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հետ. Գրիգորյան

Տարածաշրջանում հաղորդակցության հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման ու սահմանագծման հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, որի համաձայն պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՌԴ խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման (հետագա սահմանագծմամբ) երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Սակայն այդ հարցը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ՛՛։

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ: Գրիգորյանի խոսքով՝ այդ հարցերի վերջնական կանոնակարգման վերաբերյալ քննարկում դեռևս չի եղել:

 

  • Կիսվել: