չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թալին-Հոռոմ հատվածում մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր վերակառուցված ճանապարհահատված

Թալին-Հոռոմ հատվածում մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր վերակառուցված ճանապարհահատված

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում մեկ ուղղությամբ ճանապարհային երթևեկությունն իրականացվում է նոր կառուցված ճանապարհով: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
 
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկ հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր վերակառուցված ճանապարհահատված։
 
Կոչ ենք անում վարորդներին վերակառուցված ճանապարհին չգերազանցել արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում երկու երթևեկելի գոտիներում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 47 կմ։

  • Կիսվել: