կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Տաջիկստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների նիստը

Տաջիկստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների նիստը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների նիստը մեկնարկել Է սեպտեմբերի 16-ին Դուշանբեում:

Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
 
ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել է արտակարգ մարտահրավերների եւ սպառնալիքների ժամանակաշրջանի հետ, որոնց բախվում է հավաքական անվտանգության տարածաշրջանը, հայտարարել Է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ բացելով նիստը:
 
«Այդուհանդերձ, Տաջիկստանը ՀԱՊԿ-ի գործընկերների աջակցությամբ հետեւողականորեն կատարել Է նախագահության գործառույթները»,-ասել է նա:
 
Ռահմոնի խոսքով՝ հաջողվել Է ապահովել քաղաքական փոխգործակցության բարձր մակարդակը, ապահովել արտաքին քաղաքական դիրքորոշումների համակարգումը:
 
«Մենք կշարունակենք հայտարարությունների ընդունումը միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ»,-հայտարարել Է նա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ-ի գագաթնաժուղովին մասնակցում Է տեսակապով:

  • Կիսվել: