երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Թագուհի Թովմասյանը միանում է Արթուր Վանեցյանի նախաձեռնած պայքարին

Թագուհի Թովմասյանը միանում է Արթուր Վանեցյանի նախաձեռնած պայքարին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ միանում է Արթուր ՎԱնեցյանի նախաձեռնած պայքարին՝  ընդգծելով, որ վճռական գործողությունների մեկնարկը տրված է։ Այս առնչությամբ Թովմասյնաը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պիտի թույլ չտանք, որ այսօրվա իշխանությունը Արցախը նվիրի թշնամուն, և պիտի դիմենք վճռական գործողությունների թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում։

Գնում եմ միանալու Արթուր Վանեցյանի նախաձեռնած պայքարին և կոչ եմ անում միանալ մեզ։

Ցույց տանք, որ հայ ժողովուրդը արժանապատիվ է, և մեր անունից ոչ ոք չի կարող հակահայ որոշումներ կայացնել։

Վճռական գործողությունների մեկնարկը տրված է»,- գրել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ապրիլի 17-ին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական ակցիա է սկսել Ազատության հրապարակում և կոչ արել քաղաքացիներին գնալ այնտեղ ու պայքարել՝ հանուն Հայաստանի և Արցախի փրկության:

  • Կիսվել: