շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Թագուհի Թովմասյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

Թագուհի Թովմասյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու

«Հայաստան» խմբակցությունը «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում որոշել է առաջադրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի թեկնածությունը:

Ինչպես հայտնի է, Դոնթի բանաձևի համաձայն «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի «Տնտեսական հարցերի», «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի», «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի» մշտական հանձնաժողովների կազմերում: Եվ «Հայաստան» խմբակցությունը վերջին հանձնաժողովի համար կառաջադրի մյուս ընդդիմադիր խմբակցությունից թեկնածու:

  • Կիսվել: