Քոչարյանը նախկինում «կլիզմայի» մասին պատմած անեկդոտը հիշեցրեց՝ պնդելով, որ ինքը երբեք չի վիրավորել ընդդիմությանը
Դուք հիմա ինձ զրպարտում եք. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «երբ իշխանության էր, իր քաղաքական ընդդիմադիրներին կլիզմա էր առաջարկում՝ հոգնա, մինչդեռ հիմա Փաշինյանն իր թիմակիցների գլխին մուրճ է բանեցնում, բայց նրա հոգնան այլևս չի աշխատում Փաշինյանի և նրա մուրճի դեմ»։
«Դուք լա՞վ եք հիշում ինչի մասին էր կլիզման, եթե հիշեիք, այս կոնտեքստով չէիք տա։ Ես երբեք վիրավորական արտահայտություններ ընդդիմության նկատմամբ չեմ օգտագործել, եթե օգտագործել եմ՝ ցույց տվեք»,-ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ «կլիզման» եղել է ընտրությունների ժամանակ, երբ ինքը մի անեկտոդ է պատմել, որտեղ էլ օգտագործել է «կլիզմա» արտահայտությունը։
Քոչարյանին լրագրողները խնդրեցին պատմել անկեդոտը։
«Թագավորի մոտ փորկապ է լինում, մտածում են՝ ինչ անեն, բժիշկներով, գիտնականներով չեն կարում հարցը լուծել։ Հայտարարվում է՝ ով փորկապը կբուժի թագավորի մոտ, թագավարության կեսը կտան, ոսկի կտան։ Մի չոբան է գալիս, ասում է՝ ապրի թագավորը, ես կբուժեմ։ Կլիմազյա հանում գրպանից ու բացատրում, թե ոնց է բուժում, ասում է՝ ջուր են լցնում, հետո մի տեղ են մտցնում, և այլն։ Թագավորն ասում է՝ էս սրիկան էս ինչ է ուզում ինձ առաջարկի, ինչ առաջարկում է, իր նկատմամբ են կիրառելու։ Բռնում՝ էտ չոբանին թագավորի դիմաց կլիզմա են անում, թագավորն էնքան է ծիծաղում, փորը բացվում է։ Հիմա ինչքան թագավորի փորը փակվում է, այդ չոբանին բերում են, կլիզմա են անում»,-հիշեցրեց Քոչարյանը՝ նախկինում պատմած անեկդոտը։
Նա նշեց, որ դա լրիվ ուրիշ պատմություն է եղել է և էտ բառը հիշում են՝ մնացածը չեն հիշում։ «Կլիզման գիտե՞ք՝ ինչ է դառել, Հայաստանն է այդ վիճակում դառել, ում փորը որտեղ փակվում է, ուզում են կլիզմա անեն։ Իմ դեմ մեղադրանքներն այդ կարգի են, որոնք իրականության հետ կապ չեն ունեցել»,-ասաց նա։