երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սյունիքի մարզը ներառված է Հայաստանի մեր քարտեզում, ինչպես որ պետք է լինի․ Ֆրանսիայի դեսպանը հերքել է հերթական կեղծիքը

Սյունիքի մարզը ներառված է Հայաստանի մեր քարտեզում, ինչպես որ պետք է լինի․ Ֆրանսիայի դեսպանը հերքել է հերթական կեղծիքը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հերքել է հերթական կեղծիքը։ Կեղծ հրապարակման մեջ, որի սքրինշոթը Օլիվյե Դեկոտինյին կցել է հաղորդագրությանը, ասվում է, որ Ֆրանսիայի դեսպանատունն իբր խնդրում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ Սյունիքի մարզ այցելելուց։

Բացի այդ, իրենց կեղծիքը հեղինակները ակամա բացահայտել են «պատմական» նշումով, թե 1921 թվականին Սյունիքը «սխալմամբ անցել է» Խորհրդային Հայաստանին։ Հրապարակմանը կցվում է նաև Հայաստանի քարտեզն առանց Սյունիքի (կրկին Ֆրանսիայի դեսպանատան անունից)։

«Ոչ մի նոր բան: Զբոսաշրջիկների համար մեր առաջարկությունները վերջին անգամ թարմացվել են 2023 թվականի հուլիսի 18-ին: Եվ Հայաստանի Սյունիքի մարզը ներառված է Հայաստանի մեր քարտեզում, ինչպես որ պետք է լինի»:

  • Կիսվել: