կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սյունիքի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը զգալի ավելացել է, նպատակը դիմակայունության բարձրացումն է․ ԱԳ փոխնախարար

Սյունիքի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը զգալի ավելացել է, նպատակը դիմակայունության բարձրացումն է․ ԱԳ փոխնախարար

Զգալի ավելացել է Սյունիքի ուղղությամբ արվող քայլերը, այցելությունները։

Այս մասին ԱԺ-ում 2024թ-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Գերմանիայի արտգործնախարարն էլ կայցելի մի շարք մարզեր հանդիպելու թե՛ բռնի տեղահանված անձանց, թե՛ ԵՄ դիտորդների հետ։

Նույն կերպ Կանադայի, Ֆրանսիայի, Լիտվայի դեպքում կա այդ հատուկ ուշադրությունը՝ մասնավորապես Սյունիքի նկատմամբ։ Տեսնում ենք տարբեր նախագծեր, որոնք ուղղված են Սյունիքի դիմակայունության բարձրացմանը, սա հոգեբանական գործոն է, որ բնակչությունը զգա միջազգային հանրության ներկայությունը։

Թերևս չկա մի երկիր, որը դեսպանության մակարդակով ներկայացված է Երևանում և այս կամ այն կերպ մշակութային, սոցիալական մի նախագիծ չիրականացնի Սյունիքում, այդ ուշադրությունը ակնհայտ է։

Կարծում եմ այդ արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում»,- ասաց ԱԳ փոխնախարարը։

  • Կիսվել: