շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազան երկու նոր հենակետ է հիմանդրել․ Փաշինյան

Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազան երկու նոր հենակետ է հիմանդրել․ Փաշինյան

Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել: Այս մասին Ազգային ժողովում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի սահմանների պաշտպանությունն այժմ իրականացվում է հայ-ռուսկան համատեղ զորախմբի ուժերով ու ջանքերով։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ գաղտնիք չէ, որ «Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազան երկու նոր հենակետ է հիմանդրել ու դրա հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի ու, ընդհանրապես, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար»,-նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: