երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի այցին են միացել նաև ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը

Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի այցին են միացել նաև ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը

Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանին են միացել նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Նշենք, որ մարզում լարված իրավիճակ է վարչապետի այցի հետ կապված։ Մեղրիում և Ագարակում միջադեպեր տեղի ունեցան՝ հայհոյախառը բղավոցներով և սուլուցներով։

Ըստ որոշ տեղեկությունների դրանք ուղորդված էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության կողմից։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել:

Սյունիքի մարզպետարանում խորհրդակցությունից առաջ վարչապետը շրջել է Կապան քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ, քաղաքացիների մի մասն էլ վարչապետին կոչ արեց պատժել «դավաճաններին» և իրենց մենակ չթողնել։ 

  • Կիսվել: