չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սյունիքի մարզպետն ու ԵԽ ներկայացուցիչը քննարկել են Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր

Սյունիքի մարզպետն ու ԵԽ ներկայացուցիչը քննարկել են Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և վերոնշյալ ենթահանձնաժողովի պատվիրակությանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, հայտնում ե Սյունիքի մարզպետարանից:

՛՛Քննարկվել են Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր, Բերձորի միջանցքի փակ լինելու հետևանքները, նաև ԵՄ-ի կողմից Սյունիքի դիմակայունության բարձրացման ու զարգացման ծրագրերին ուղղված օժանդակությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: