կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Սյունիքի դեպքերի հետ կապված քաղաքական որոշում չէր կարող կայացվել. գլխավոր դատախազ

Սյունիքի դեպքերի հետ կապված քաղաքական որոշում չէր կարող կայացվել. գլխավոր դատախազ

Ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցած դեպքերի հետ կապված քաղաքական որոշում չէր կարող կայացվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:  

Նա նշեց, որ տեղի ունեցած դեպքերը հրապարակային էին, և բոլորը կարող են տեսնել՝ քրեական հետապնդումը, քրեական վարույթը արդարացվա՞ծ են, թե՞ ոչ: Դավթյանի խոսքով՝ դատախազությունն այդ դեպքերի առնչությամբ կայացված մի շարք որոշումների համաձայն չի եղել և հիմա վիճարկում է դրանք դատարանում: 

  • Կիսվել: