ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սյունիք, Լոռի, Կոտայք, Արագածոտն․ ՔՊ-ի նախընտրական աքիլեսյան գարշապարը. «Իրավունք»

Սյունիք, Լոռի, Կոտայք, Արագածոտն․ ՔՊ-ի նախընտրական աքիլեսյան գարշապարը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կու­սակցությունում խիստ մտահոգված են, թե ինչպես են ապահովելու ձայներ Սյունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում:

Ահա այս մարզերն են, որտեղ ՔՊ-ականների դիր­քերը բավականին թույլ են: Այս մարզերից ընտրված «ուսապարկ» պատգամա­վորներն իրենց մարզերում ունեն գրեթե զրոյական հեղինակություն, մինչդեռ, ի տարբերություն նրանց՝ վերոնշյալ մարզերում բավականին շատ են տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերին սկզբունքայնորեն սատարող աջակիցները:

Սյունիքում իշխանություններն անգամ չեն կարողանում հրապարակավ մուտք գործել, ուր մնաց ձայներ ունենան, Կոտայքում բոլորն են հասկանում, որ այս անգամ առանձնապես ջանասիրաբար ձայներ չի ապահովելու ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, Արագածոտնում՝ ՀՅԴ-ականներն են բավականին ամրացրել իրենց դիրքերը: Դե իսկ Լոռիում տարբեր ընդդիմադիր ուժերին սատարողների պակաս չկա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: