ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՊՀ-ում ռեկտոր են ընտրում․ ժամանել է նաև  Սուրեն Պապիկյան

ԵՊՀ-ում ռեկտոր են ընտրում․ ժամանել է նաև Սուրեն Պապիկյան

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի են ունենում ռեկտորի ընտրություններ, որոնց մասնակցելու է միայն մեկ թեկնածու՝ Կառավարության կողմից առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը։

Քիչ առաջ միասին ԵՊՀ շենք եկավ ռեկյտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը:

Լրագրողները Պապիկյանին դիմելով ասաց. «Ինչ ակնկալիքներ ունեք ընտրություններից: Ժամանակին խոսում էիք բուհերի կուսակցականացման դեմ, հիմա կարծես գնում եք այդ ճանապարհով: Ի՞նչ կասեք»:

Ի պատասխան Պապիկյանն ասաց. «Կասեմ, որ այդ ճանապարհով չենք գնում»:

Նշենք, որ ԵՊՀ-ի շենքում մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանց ձեռքին կան պաստառներ. «Բուհերի քաղաքականացումը պոզով-պոչով չի լինում», «Ձեռքերդ հեռու ԵՊՀ-ից»:

Երիտասրադներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ պայքարը շարունակելու են այնքան, մինչեւ հասնեն իրենց նպատակների իրականացմանը: Դավաճանը տեղ չունի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում:

  • Կիսվել: