կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Սուքիասյանը չի հավակնի Երևանի քաղաքապետի պաշտոնին, իր որոշման մասին նա հայտնել է իշխող ուժին

Սուքիասյանը չի հավակնի Երևանի քաղաքապետի պաշտոնին, իր որոշման մասին նա հայտնել է իշխող ուժին

«Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի հավակնի Երևանի քաղաքապետի պաշտոնին հաջորդ ընտրությունների ժամանակ: Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին իշխանական իր աղբյուրները, Սուքիասյանը իր այդ որոշման մասին արդեն հայտնել է իշխող ուժին:

Չնայած այն բանին, որ մամուլում Երևանի ավագանու հաջորդ ընտրությունների սցենարների վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում, մասնավորապես նշվում է, որ իշխանական ցուցակը կգլխավորի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մեր աղբյուրը հավաստեց, որ այս լուրերը իրականությանը չեն համապատասխանում, իշխանությունը դեռ ոչ մի որոշում երևանյան ընտրությունների հետ կապված չունի:

«Հաջորդ ընտրություններին դեռ 1 տարի կա, ինչ որոշում: Մինչ այդ դեռ այնքան ջրեր կհոսեն»,- նշեց մեր աղբյուրը:

  • Կիսվել: