երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել. նա կմասնակցի ընտրություններին

Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել. նա կմասնակցի ընտրություններին

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Վերջինս լինելու է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում: 

Կայքի տեղեկություններով, Սաֆարյանն իր ազատման դիմումն արդեն ներկայացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում է նաև Սաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը: Դաշինքի եռյակն այսպիսինն է՝ Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան, Սեդա Սաֆարյան:

Ստյոպա Սաֆարյանը եղել է 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակով:

  • Կիսվել: