կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստիպված գալիս է, որ էլի մեզ փրկի. սա ծիծաղ է առաջացնում. Արամ Սարգսյան

Ստիպված գալիս է, որ էլի մեզ փրկի. սա ծիծաղ է առաջացնում. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվությանը:

Անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը, թե մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է, Սարգսյանն ասել է. «Քոչարյանը երբեք համեստությամբ չի տառապել, ընդհակառակը՝ ինքն իր մասին այդ բարձր կարծիքով իրեն ավելի մեծ վնաս է տվել: Մասնակցում է, թող մասնակցի, ես կուզենայի տեսնել՝ նա հանրության հետ ինչպես է հաղորդակցվում: Ես ուղղակի ուզում եմ տեսնել, թե նա, օրինակ, ինչպես է Ավշար գյուղում կանգնած խոսում մեգաֆոնով ժողովրդի հետ: Ես ուզում եմ լսել՝ մարդիկ ինչ հարցեր են տալիս իրեն, ինչպես են գնահատում իրեն: Ուզում եմ՝ իրեն ձեռքով բարևեն, «Ռոբ»-ով բարևեն, տեսնեմ՝ վերաբերմունքն ինչպիսինն է, որովհետև նախկինում նման բաները խիստ պատժվում էին: Կամ ծիծաղ է առաջացնում այն, որ նա ասում է՝ երկիրը երկու անգամ փրկել է, հիմա էլ ստիպված գալիս է, որ էլի փրկի, դա լուրջ ծիծաղ է առաջացնում»,- ասել է Արամ Սարգսյանը:

  • Կիսվել: