երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ստեփանավանում, Կապանում և Իջևանում նոյեմբերի 14-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

Ստեփանավանում, Կապանում և Իջևանում նոյեմբերի 14-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստում ներկայացրել է Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքների ավագանու ընտրություններ նշանակելու մասին նախագիծը:

«3 համանքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առաջարկվում է նշանակել և անցկացնել 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ ավագանու ընտրության համամասնական ընտրակարգով»,- ասաց Սանոսյանը:

Նշված համայնքներում ՏԻՄ ընտրությունների անցկացման համար ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 25 միլիոն 249 հազար դրամ:

  • Կիսվել: