ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեղծվել է կրակի դադարեցման ապահովման արդյունավետ համակարգ. Պուտին

Ստեղծվել է կրակի դադարեցման ապահովման արդյունավետ համակարգ. Պուտին

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հանգիստ է, ռուս խաղաղապահ զորախումբը վերահսկում է հրադադարի ռեժիմը և տեղաշարժի անվտանգությունը: Այս մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Լեռնային Ղարաբաղի շփման գոտում և Լաչինի միջանցքում հրադադարի վերահսկման համար հայկական ու ադրբեջանական կողմերի խնդրանքով տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբ:

Ստեղծվել է կրակի դադարեցման ապահովման արդյունավետ համակարգ: Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գործում է 23 դիտորդական կետ, ևս 4 հավելյալ անցակետեր ապահովում են «միջանցքով» երթևեկությունը: Ներկայումս տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է»,- ասել է նա:

  • Կիսվել: