Սրբուհի Գալյանը՝ Պետքարտուղարության 2024 թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում
Շնորհավորում ենք Սրբուհի Գալյանին, որը պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին ճանաչում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար»,- տեղեկացնում են դեսպանությունից:
Մրցանակը նրան հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Միջազգային ճանաչում և վարկանիշ ունեցող այս մրցանակը փաստում է երկրի ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությունը, այն նպատակ ունի ճանաչել և աջակցել կոռուպցիայի դեմ պայքարող անձանց ու կազմակերպություններին: Այս մրցանակը տրվում է աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող անձանց, ովքեր նշանակալի ավանդ ունեն հակակոռուպցիոն գործունեության մեջ: Հիմնական առանձնահատկություններն են՝ խրախուսել և աջակցել աշխարհի տարբեր երկրների հակակոռուպցիոն գործիչներին և աջակցել թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը
Հայաստանում Գալյանն առաջին Anticorruption Champions Awards-ի մրցանակակիրն է: