երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Սպասվում են լրջագույն խնդիրներ, Նիկոլ Փաշինյանը, ով ձախողել է բոլոր ուղղություններով, չի կարողանալու լուծել այդ խնդիրները․ Վանեցյան

Սպասվում են լրջագույն խնդիրներ, Նիկոլ Փաշինյանը, ով ձախողել է բոլոր ուղղություններով, չի կարողանալու լուծել այդ խնդիրները․ Վանեցյան

Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի օրերն օրակարգ է բերում կեղծ պնդումներ՝ փորձելով պահել իր իշխանությունը: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Վանեցյանի խոսքերով, մեզ սպասվում են լրջագույն խնդիրներ՝ հումանիտար, առողջապահական, տնտեսական. «Նիկոլ Փաշինյանը, ով ձախողել է բոլոր ուղղություններով, չի կարողանալու լուծել այդ խնդիրները։ Նա ասում է, որ հրապարակում հավաքված մարդիկ պայքարում են իշխանության համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, մենք պայքարում ենք հանուն մեր հայրենիքի փրկության»:

Վանեցյանը հիշեցրեց, որ դեռ հունվարից պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դրանից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել նույն պահանջով: Մենք զգուշացնում էինք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը շատ ծանր հետևանքների է բերելու, ինչը եղավ, Նիկոլ Փաշինյանի հեռանալը քննարկման հարց չէ»:

«Նիկոլ Փաշինյանն ունի երկու սուտ: Սուտ համար մեկ՝ արտաքին լսարանի համար: Ասում է՝ եթե հանկարծ Հայաստանում հասնեն իր հրաժարականին, ապա ստորագրված հայտարարությունը չեղարկվելու է ու պատերազմը վերսկսվելու է:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ պատերազմ վերսկսելու նպատակ չունենք: Մենք ասում ենք, որ պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել հայերի շահերը, չի կարողանալու հայանպաստ որևէ կետ բերել, նորմալ լուծումներ գտնել: Մենք պատերազմ չենք ուզում, ի սկզբանե չենք ցանկացել: Այն հրահրել է Նիկոլ Փաշինյանն իր ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում:

Երկրորդ սուտն արտաքին լսարանի համար է: Նա ասում է, որ պատերազմում իր պարտվելն ու այսքան զոհեր ունենալը ոչինչ, բայց եթե ինքը գնա, իրեն փոխարինելու են նախկինները:

 

Ժողովուրդ դա կեղծ օրակարգ է։ Նախկինին վերադարձ չի լինելու, ներկան մերժված է ու մերժվելու է: Մենք ապագան ենք՝ նոր մտքերով, նոր տեսլականով»։

Վանեցյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը իրականում չի սիրում էս ժողովրդին․

«Երկու տարի առաջ Իջևան քաղաքում եղան բողոքի ակցիաներ անտառի փայտ կտրողների կողմից և ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, հայտնվեցի այնտեղ և շատ տրամաբանական հարց առաջացավ, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենը Իջևանում և ցուցարարների մեջ: Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ մարդկանց զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ, իմ ընկերոջը, այն ժամանակվա ոստիկանապետ գեներալ Վալերիյ Օսիպյանին և ասաց` ես ուզում եմ տեսնել արյան գետեր` սատկացրեք բոլորին: Այ հիմա Նիկոլ Փաշինյանը, որ ասում է սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, նա սուտ է խոսում, նա ատում է բոլորիդ, նա սիրում է միայն իր պաշտոնը և իշխանությունը և բոլոր քայլերը միտված են իր իշխանությունը պահելուն»-ասաց նա:

  • Կիսվել: