կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Սպասում ենք, կարծում եմ՝ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք. ԱԺ նախագահը՝ գերիների վերադարձի մասին

Սպասում ենք, կարծում եմ՝ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք. ԱԺ նախագահը՝ գերիների վերադարձի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ գերիների վերադարձը կլինի առաջիկա օրերին։ Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կարող է փոխանցել 32 հայ գերիների վերադարձի հետ կապված։

«Սպասում ենք։ Կարծում եմ մոտ ժամանակներում տեղեկություններ կունենանք։ Պայմանավորվածությունը, որը  ձեռք է բերվել, որևիցե նորություն դրա հետ կապված կամ փոփոխություն՝ չկա: Գործընթացն ընթացքի մեջ է։ Հույս ունեմ և ենթադրում եմ առաջիկա օրերին կլինի»,-ասաց Սիմոնյանը։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով տեղեկացրել են, որ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի:

  • Կիսվել: