ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սոթքում փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական հարձակումը. Մարուքյանը՝ Պատելին

Սոթքում փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական հարձակումը. Մարուքյանը՝ Պատելին

Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական հարձակումը, որը հայտնի է ԴԱԻՇ-ի նման մարտական վարքագծով։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությանը, թե Սոթքի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն:

Մարուքյանը նաեւ նշել է. «Հայկական բանակը ձեռնարկեց անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը.

Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։

Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից»։

Հիշեցնենք, որ Պատելը, մեկնաբանելով կատարվածը, ասել էր.«Այս տեսակի բռնությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն: Մենք երկու երկրների ղեկավարներին կոչ ենք անում, որ երբ նրանք հանդիպեն Բրյուսելում ամսի 14-ին, համաձայնեն իրենց ուժերը հետ քաշել սահմանի երկայնքով»:

  • Կիսվել: