ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սոչիի հանդիպման ժամանակ խաղաղության փաստաթուղթ չի ստորագրվի. Խաչատուր Սուքիասյան

Սոչիի հանդիպման ժամանակ խաղաղության փաստաթուղթ չի ստորագրվի. Խաչատուր Սուքիասյան

Բանակցությունները շատ դեպքերում լինում են գաղտնի կամ այնպիսին, որ դա չեն հրապարակում, մինչեւ վերջնական տարբերակին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, ՔՊ-ի համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Պուտինն ասել է, թե ՀՀ իշխանությունը հակված է «վաշինգտոնյան տարբերակին», նա արձագանքեց. «Ես այդպիսի բան չեմ լսել եւ չեմ լսել, որ Վլադիմիր Պուտինն ասի՝ մեր իշխանությունը հակված է «վաշինգտոնյան տարբերակին»: Ես շատ ուշադիր լսել եմ նրա ելույթը: Դուք մամուլում տեսել եք, որ երկու մոտեցում հնչեցվել է՝ ռուսական եւ արեւմտյան: Մեծ հաշվով, որքան ես տարբերությունը հասկացա նորից մամուլիս, որ ռուսական տարբերակը ԼՂ հարցում այլ է, արեւմտյան տարբերակը այլ: Արեւմտյան տարբերակն ասում է մշակութային ինքնուրույնություն: Ռուսական տարբերակում ինչ-որ աստիճան ղարաբաղյան հարցում կա այնպիսի մոտեցում, որ տատուս քվոն պահվում է եւ ինչ-որ ժամանակ բանակցություններ: : Էլի մամուլից սլել եմ, որ ռուսական տարբերակն առաջնային է համարվել եւ աշխատել են այդ տարբերակի ուղղությամբ»:

Հարցին, թե հնարավո՞ր է Սոչիում սպասվող հանդիպմանը որեւէ փաստաթուղթ ստորագրվի, ՔՊ պատգամավորը պատասխանեց. «Հնարավոր է, որ պայմանավորվածություն ձեռք բերվի, բայց որքան գիտեմ փաստաթուղթ չկա ստորագրելու: Միգուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, բայց չեմ կարծում, որ խոսքը խաղաղության ընդհանուր փաստաթղթի մասին է»:

Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կհանդիպեն Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարները։

 

  • Կիսվել: