ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սմբատ Գոգյանի հրաժարականի հարցը ԱԺ հանձնաժողովը որոշեց քննարկել դռնփակ նիստում

Սմբատ Գոգյանի հրաժարականի հարցը ԱԺ հանձնաժողովը որոշեց քննարկել դռնփակ նիստում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում ընթանում է ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության առկա խնդիրների վերաբերյալ հարցի քննարկումը: 

Նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն առաջարկեց նիստը դռնփակ անցկացնել, ինչին հանձնաժողովի անդամները համաձայնություն տվեցին: 

Նիստին մասնակցում են ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը:

  • Կիսվել: