երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սկսվել է Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացը. Ալիև

Սկսվել է Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում խոսել է Հարավային Կովկասում համագործակցության և ինտեգրման հարցով ադրբեջանական կողմի արած առաջարկների մասին:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք բազմաթիվ առաջարկներ ենք արել, որոնք բխում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից և առնչվում են հաղորդակցությունների և նոր տրանսպորտային միջանցքների բացմանը:

Կարող եմ ասել, որ աշխատանքներն արդեն սկսվել են այս նախագծի ուղղությամբ և Ադրբեջանն արդեն տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ է հատկացրել: Եվ երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, այն նոր հնարավորություններ կընձեռի տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ադրբեջանը բաց է համագործակցության և համատեղ ապագայի համար: Մենք հարևաններ ենք և պետք է սովորենք կրկին ինչպես ապրել կողք-կողքի՛՛:

Աիևը նաև նշել է, որ իրենք համագործակցության առաջարկ են արել Հայաստանին տրանսպորտային հարցերի շուրջ, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ, որը կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և միևնույն ժամանակ Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Իրանի հետ:

՛՛Գործընթացը սկսվել է, ընթացքի մեջ է: Դա հեշտ չէ, բայց սկսվել է և մենք աջակցության կարիք ունենք ինչպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, տարածաշրջանի երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից և ԵՄ-ից: Եվ ցավալի կլինի, որ Հայաստանը կորցնի այս հնարավորությունը, սա վերջին հնարավորությունն է՛՛,-ասել է Ադրբեջանի նախագահը:

  • Կիսվել: