չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սկսել ենք ստորագրություններ հավաքելը. կդիմենք նաև ԲՀԿ-ին. Մարուքյանը՝ քաղաքապետարանին նվիրաբերված «ԿամԱԶ»-ների հարցի մասին

Սկսել ենք ստորագրություններ հավաքելը. կդիմենք նաև ԲՀԿ-ին. Մարուքյանը՝ քաղաքապետարանին նվիրաբերված «ԿամԱԶ»-ների հարցի մասին

Արդեն սկսել ենք ստորագրություններ հավաքելը, հետո կդիմենք ԲՀԿ-ին: Քննիչ հանձնաժողով է ստեղծելու քաղաքապետարանից արտոնություններ տալու և դրանց դիմաց որոշակի գույք ստանալու կոռուպցիոն ռիսկերի, շինթույլտվությունների ուսումնասիրությունների համար։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի կարծիքով՝ ԲՀԿ-ի միանալու դեպքում որևէ խնդիր չի լինի: Նա նաև նշեց, որ հնարավոր է՝ «Իմ քայլը» խմբակցությունից էլ միանա։

Մարուքյանը խոսեց նաև Հայկ Մարության-Դավիթ Խաժակյան հնարավոր բանավեճի մասին.

«Նրանք ասում են՝ ամեն ինչ նորմալ է, կոռուպցիա չկա, սա մանիպուլյացիա է, սուտ է։ Կարելի է դա ուղիղ եթերով քաղաքակիրթ, ժողովրդավարական մշակույթին հարիր բանավեճի վերածել, և բանավեճում, ով չկարողանա իր խոսքերն ապացուցել, նա պարտված կհամարվի»,- ասաց նա։

 
 

  • Կիսվել: