Սկսել ենք նավթամթերք մատակարարել Հայաստան՝ համագործակցության առաջին հիմքերը դնելու համար. Ալիև
Խաղաղությունը ձեռք բերվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին: Հիմա մենք ոչ միայն վերացրել ենք Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, այլև սկսել ենք նավթամթերք մատակարարել Հայաստան՝ համագործակցության առաջին հիմքերը դնելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք այժմ աշխատում ենք TRIPP նախագծի միջոցով նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման վրա:
Նախագծերից մեկը, որի շուրջ մենք այժմ աշխատում ենք, Ադրբեջանից Եվրոպա նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումն է Սև ծովի հատակով մալուխի միջոցով, ինչպես նաև TRIPP նախագծի միջոցով, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և կրում է նրա անունը՝ «Թրամփի երթուղին` միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Այս նախագիծը հնարավոր է դառնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուց հետո»,-հավելել է նա:


