շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Սխալ է, որ 7-րդ գումարման խորհրդարանը որոշում կայացնի հաջորդ խորհրդարանի պատգամավորների ամսական ծախսերի վերաբերյալ․ Արման Բաբաջանյանը նիստին չի մասնակցի

Սխալ է, որ 7-րդ գումարման խորհրդարանը որոշում կայացնի հաջորդ խորհրդարանի պատգամավորների ամսական ծախսերի վերաբերյալ․ Արման Բաբաջանյանը նիստին չի մասնակցի

7-րդ գումարման Ազգային ժողովի իշխող Իմ քայլը խմբակցությունն այսօր հրավիրել է արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու է պատգամավորների ամսական ծախսերը 50,000 դրամից 250,000 դրամ դարձնելու հարցը։ Այս մասին գրում է  7-րդ գումարման ԱԺ անկախ ատգամավորր Արման Բաբաջանյանը, ում գրառման  մեջ կարդում ենք․

«Որպես այդ գումարման ակտիվ պատգամավոր իմ պատգամավորական ահռելի ծախսերը ինքս եմ հոգացել անձնական միջոցներից, ու թեև խնդրո վերաբերյալ ունեմ որոշակի դիրքորոշում, որը էապես տարբերվում է հանրության մեծ մասի մոտ ձևավորված պատկերացումից և դիրքորոշումից, այնուամենայնիվ ԱԺ պատգամավորի արդյունավետ գործունեության համար հարցի լուծումը համարելով հանդերձ խիստ կարևոր, կարծում եմ՝ քանի որ այս որոշման շահառուն լինելու է 8-րդ գումարման խորհրդարանը, ճիշտ չէ, ընդհուպ սխալ է, որ 7-րդ գումարման խորհրդարանը, արտահերթ ընտրություններից հետո, երբ գործող խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ, այդ թվում և ես, այլևս պատգամավոր չենք, որոշում կայացնենք հաջորդ խորհրդարանաի պատգամավորների ամսական ծախսերի վերաբերյալ։ Արդար կլինի, եթե այսօրվա նախագիծը մերժվի/հետ կանչվի նույն իշխող խմբակցության կողմից՝ հարցի քննարկումն ու որոշման կայացումը վերապահելով հաջորդ խորհրդարանի պատգամավորներին։

Այսու, թող ներեն իմ ընտրողներն ու բոլոր հայրենակիցները, երկրի առջև ծառացած անվտանգային ահռելի մարտահրավերների արդի պայմաններում, մանավանդ նախօրեին Նախիջևանի սահմանին տեղի ունեցած նոր զարգացումների լույսի ներքո, Ազգային ժողովի այսօրվա նիստին չեմ մասնակցի»։

  • Կիսվել: