հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սիրիայում ՀՀ դեսպանությունը կորոնավիրուսի պատճառով սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը

Սիրիայում ՀՀ դեսպանությունը կորոնավիրուսի պատճառով սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը

Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ մարտի 15-ից Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը:

«Միևնույն ժամանակ հորդորում ենք Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին (ռեզիդենտ) կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /մարզ, քաղաք/ և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) ստորև նշված էլ-փոստի հասցեին։

Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: