հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սիրիայիում ՀՀ դեսպանատունը և Հալեպում՝ հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով. Նաղդալյան

Սիրիայիում ՀՀ դեսպանատունը և Հալեպում՝ հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով. Նաղդալյան

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Հայաստանի դեսպանատունը, Հալեպում՝ հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` հավելելով, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Կամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ:

Նաղդալյանը հայտնեց. «Ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի բոլոր մեր հայրենակիցները, ովքեր ցանկություն են հայտնել տեղափոխվել, այս գործում աջակցություն ստանան»:

Ըստ տեղեկությունների՝ Սիրիայում հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է 3 հազար, հիմնականում կենտրոնացած են Կամիշլի և Մալիքիա բնակավայրերում:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: