շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Սիրիան ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի, դրա ղեկավարներին պատժելու անհրաժեշտությունը, նրանց գլխին թուրքական օկուպացիոն ուժերն են. ՌԴ-ում Սիրիայի դեսպան

Սիրիան ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի, դրա ղեկավարներին պատժելու անհրաժեշտությունը, նրանց գլխին թուրքական օկուպացիոն ուժերն են. ՌԴ-ում Սիրիայի դեսպան

Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադն անդրադարձել է Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու՝ Թուրքիայի քաղաքականությանը և ասել, որ թուրքական ռեժիմը ամբողջությամբ պատասխանատու է  ահաբեկիչների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անարգել տեղաշարժի համար, տեղեկացնում է Ինտերֆքսը:

Նա ասել է. ՛՛Այս տեղեկատվությունը հաստատում է, որ Սիրիան ճիշտ էր իր բազում նախազգուշացումներով, որ տարածաշրջանը ապակայունացնելու համար ուղարկված ահաբեկչական խմբավորումները սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար՛՛:

Ըստ Հադդադի՝ այս փաստերը պահանջում են այդ գործելաոճի նկատմամբ միջազգային զսպող դիրքորոշում՛՛:

Դեսպանն ասել է. ՛՛Սիրիան ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և դրա ղեկավարներին պատժելու անհրաժեշտությունը, որոնց գլխին թուրքական օկուպացիոն ուժերն են՛՛:

  • Կիսվել: