չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սինանյանը կգործուղվի Փարիզ

Սինանյանը կգործուղվի Փարիզ

Վարչապետ Փաշինյանը փետրվարի 20-ին որոշում է ստորագրել Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին Ֆրանսիա գործուղելու մասին․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումները՝

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2024 թվականի փետրվարի 22-28-ը ներառյալ (Փարիզից Լիոն՝ փետրվարի 22-23-ը, Վալանս՝ փետրվարի 23-ին, Մարսել՝ փետրվարի 23-26-ը, Նիցցա՝ փետրվարի 26-28-ը) և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին 2024 թվականի փետրվարի 21-28-ը ներառյալ (Փարիզ՝ փետրվարի 21-22-ը, Լիոն՝ փետրվարի 22-23-ը, Վալանս՝ փետրվարի 23-ին, Մարսել՝ փետրվարի 23-26-ը, Նիցցա՝ փետրվարի 26-28-ը) գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն՝ տեղի հայկական կազմակերպությունների, հայազգի կրթամշակութային և գործարար ոլորտի գործիչների և Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:

2 2. Զարեհ Ջոն Սինանյանի և Կարեն Ավանեսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

  • Կիսվել: