ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սինանյանը՝ «անցանկալի անձանց» մուտքը Հայաստան արգելելու որոշման մասին. Իմ աշխարհընկալմամբ դա անհասկանալի է

Սինանյանը՝ «անցանկալի անձանց» մուտքը Հայաստան արգելելու որոշման մասին. Իմ աշխարհընկալմամբ դա անհասկանալի է

Իմ աշխարհընկալմամբ անհասկանալի է «անցանկալի անձանց» մուտքը Հայաստան արգելելուն, որի մասին ես ասել եմ նաեւ վարչապետին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Որոշման կայացմանը ես չեմ մասնակցել: Դիմեք ԱԱԾ-ին: Երբ որոշումը կայացվել է, ես դիրքորոշումս հայտնել եմ վարչապետին, քանի որ ես ենթարկվում եմ վարչապետին: Ես ասել եմ, որ իմ աշխարհընկալմամբ դա անհասկանալի է, դեմ է, բայց ասեմ, որ այն քայլերին, որոնք դիմել են այդ մարդիկ, պարզապես բարոյականության բոլոր սկզբունքներին դեմ են:

Օրինակ՝ ի՞նչ է նշանակում ծուղակ ստեղծել՝ դարանակալել վարչապետին կամ շքախմբին, հյուրանոցում փորձել հարձակվել, ինչ է նշանակում ձու նետել մեր պետության դրոշը կրող մեքենայի վրա: Երբ նման բան են անում, մտածո՞ւմ են հետեւանքների մասին: Կարծիքս ի գիտություն է ընդունվել, անցել ենք առաջ»:

Նշենք, որ 2022թ ընթացքում հայտնի էր դարձել, որ արգելվել է մի շարք, այդ թվում՝ ազգությամբ հայ գործիչների մուտքը Հայաստան։ 

  • Կիսվել: