շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շվեդիան կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը միտված ջանքերին. Լինդե

Շվեդիան կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը միտված ջանքերին. Լինդե

Շվեդիան, որը  տարվա վերջում ստանձնելու է ԵԱՀԿ-ում նախագահությունը, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորման հասնելուն միտված ջանքերին: Այս մասին ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն՝ պատասխանելով Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Բյորն Սյոդերի և Ռոբերտ Հալեֆի հարցերին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կառավարությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գիշերը պայմանավորվել են կրակի դադարեցման մասին: Հիմա մենք ձգտում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ բերված համաձայնությունների վերաբերյալ, և թե ինչպես են դրանք իրականացվելու: Հասկանալի է, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել և դեռ շատ հարցեր կան լուծելու:

Դրա համար կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը պահպանեն հավատարմությունը երկարաժամկետ և կայուն կարգավորմանը բանակցությունների միջոցով: Տարվա վերջում, ընդունելով նախագահությունը ԵԱՀԿ-ում, ես կշարունակեմ աջակցել այդ ջանքերին՛՛:

Լինդեի խոսքով՝ Շվեդիան դատապարտում է հարձակումները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Նա նշել է, որ անհրաժեշտ է հետևել միջազգային հումանիտար իրավունքին: Հումանիտար իրավիճակը շատ կարևոր է: ՛՛Տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել հակամարտության գոտին, իսկ բնակեցված շրջանները և քաղաքացիական օբյեկտները, ինչպիսիք են դպրոցները և հիվանդանոցները, ավերվել են՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: