կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շրջանառվում է մի նախագիծ՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ․ Ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում․ ՀՀ վարչապետ

Շրջանառվում է մի նախագիծ՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ․ Ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում․ ՀՀ վարչապետ

Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգմանը մենք դեմ չենք, հակառակը կողմն ենք և կարծում ենք, որ դա Հայաստանի համար շատ կարևոր նախագիծ է։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ոչ միայն ընդունելի են, այլ նաև շահագրգռված ենք դրանով, որովհետև պետք է գործեն Հայաստանի սուվերենության ներքո ու պետք է բերեն եկամուտներ»,- նշեց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ մեզ համար անընդունելի է ՀՀ ինքինիշխանությունը  կամ իրավազորությունը կասկածի տակ դնող որեւէ հայտարարություն, դա կարմիր գիծ է։

Վարչապետը վերահաստատեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում նախատեսված է միայն Լաչինի միջանցք, Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ։

Նրա խոսքով՝  նախագիծ է շրջանառվում Ադրբեջանի հետ 3 անցակետ բացելու մասին

«Մենք հենց վաղը կոմունիկացիաների բացման ուղղությամբ կարող ենք աշխատանքներ իրականացնել։ Արդեն երկար ժամանակ ՀՀ կառավարության օրակարգում շրջանառվում է մի նախագիծ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին 3 անցակետ բացելու վերաբերյալ, որոնցից մեկը Նախիջևանի սահմանին, երկուսը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ սահմանին։ Ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում»,- ընդգծեց Փաշինյանը՝ պնդելով, որ  ցանկացած միջանցք, որը մեր օրենսդրությամբ չէ, կարմիր գիծ է։

  • Կիսվել: