շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շնորհակալություն Յուրա․ Սպարտակը հայերենով շնորհակալություն է հայտնել Մովսիսյանին

Շնորհակալություն Յուրա․ Սպարտակը հայերենով շնորհակալություն է հայտնել Մովսիսյանին

Մոսկվայի «Սպարտակը» ֆեյսբուքյան իր էջում հայերենով շնորհակալություն է հայտնել թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին․

«Յուրա Մովսիսյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Սպարտակի» կազմում Յուրան մասնակցել է 66 խաղի ու խփել 27 գոլ։ 2012/13 մրցաշրջանում Մովսիսյանը 13 գոլով դարձել է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Յուրա»։

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանն ավարտել է կարիերան և նշանակվել  Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան։
 

  • Կիսվել: