երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Յուրա Մովսիսյանի ֆուտբոլային պոկերը միակն է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներում

Յուրա Մովսիսյանի ֆուտբոլային պոկերը միակն է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներում

5 տարի առաջ այս օրը՝ 2018թ. նոյեմբերի 16-ին, Ջիբրալթարի հավաքականի հետ Ազգերի լիգայի մրցաշարի արտագնա խաղում Յուրա Մովսիսյանը դարձավ պոկերի հեղինակ, հայտնում են ՀՖՖ-ից։
 
«Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը 48-66-րդ րոպեների միջև ընկած ժամանակահատվածում 4 անգամ գրավեց Քայլ Գոլդվինի պաշտպանած դարպասը։
 
Մովսիսյանի ֆուտբոլային պոկերը միակն է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներում։
 
Մինչ այդ, մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում էր Հենրիխ Մխիթարյանին, որը 2016թ. մայիսի 28-ին Գվատեմալայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում հեթ-տրիկ էր ձևակերպել», - նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: