ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շնորհակալություն, Կիպրոս. Ալեն Սիմոնյանը երախտապարտ է

Շնորհակալություն, Կիպրոս. Ալեն Սիմոնյանը երախտապարտ է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Կիպրոսին "Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ" վերտառությամբ բանաձևն ընդունելու համար։

Նա գրել է. ՛՛Շնորհակալություն Կիպրոս ❗️

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, իմ լավ բարեկամ Անիտա Դիմիտրիու

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԼՂ եւ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւ, որով պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Բանաձեւը նաև դատապարտում է թուրքական ներգրավվածությունը ԼՂ դեմ սանձազերծված պատերազմում՛՛:

Հիշեցնենք, որ այսօր Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը միաձայն ընդունեց "Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ" վերտառությամբ բանաձևը: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:
 
Բանաձևը նաև դատապարտում է Թուրքական ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերզմում:
 

  • Կիսվել: