չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շիրակի նորանշանակ մարզպետը լիահույս է, որ իր կարողությունները կկարողանա օգտագործել ի շահ Շիրակի մարզի և ՀՀ-ի

Շիրակի նորանշանակ մարզպետը լիահույս է, որ իր կարողությունները կկարողանա օգտագործել ի շահ Շիրակի մարզի և ՀՀ-ի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց, որ երկուշաբթի օրը գրավոր ընթացակարգով Շիրակի մարզպետ է նշանակվել Նազելի Բաղդասարյանը, որն առաջին անգամ է այդ կարգավիճակով մասնակցում Կառավարության նիստին:

«Տիկին Բաղդասարյան, շնորհավորում ենք Ձեզ նշանակման կապակցությամբ և հաջողություններ ենք մաղթում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ փաստելով, որ Բաղդասարյանը երկրորդ կին մարզպետն է և կրկին՝ Շիրակում:

«Ունենալով Ձեր վստահությունը՝ գրավոր ընթացակարգով իմ նշանակումը եղավ: Լիահույս եմ, որ այն բեռը, որը դրված է իմ ուսերին, կկարողանամ իրականացնել մեծ պատասխանատվությամբ և նվիրումով, իմ համեստ հմտություններն ու կարողությունները կկարողանամ օգտագործել ի շահ Շիրակի մարզի և ՀՀ-ի»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

  • Կիսվել: