ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Շիրակի մարզից 62 գերիների կյանքին սպառնալիք չկա՝ Կարմիր խաչը երաշխավորում է նրանց անվտանգությունը․ Պապիկյան

Շիրակի մարզից 62 գերիների կյանքին սպառնալիք չկա՝ Կարմիր խաչը երաշխավորում է նրանց անվտանգությունը․ Պապիկյան

Շիրակցի 62 գերիների կյանքին ու առողջությանը սպառնալիք չկա: Այս մասին Շիրակի մարզում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նշենք՝ դեկտեմբերի 16-ին ՊԲ մամուլի ծառայությունը հայտնեց, որ դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։

«Մեր եղբայրների Ադրբեջանում լինելը հաստատված է նաև Կարմիր խաչով, և դա երաշխավորում է նրանց անվտանգությունը։ Հիմա պետք է աշխատենք նրանց վերադարձի ուղղությամբ՝ ամենօրյա ռեժիմով»,–ասաց Պապիկյանը:

Ճեպազրույցից հետո Սուրեն Պապիկյանը հանդիպում ունեցավ գերեվարված զինվորների հարազատների հետ:

 

 

  • Կիսվել: