երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետ

Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են շինբարեկարգման ծրագրերով իրականացվող ժամկետանց շինարարությունների վերջնաժամկետները:

Քաղաքապետի տեղակալն ընդգծել է՝ իր առջև դրված պարտավորությունները համապատասխան ժամանակահատվածում չկատարելու պարագայում տվյալ կազմակերպության հետ համայնքը միակողմանի կլուծի պայմանագրերը: 

«Բավականին ժամանակ և հնարավորություններ են տրվել կառուցապատող ընկերություններին աշխատանքներն ավարտելու համար, սակայն այս անգամ հստակ են որոշումները և հետագա քայլերը. հնարավորինս սեղմ ժամկետներում շինարարական օբյեկտները պետք է հանձնվեն շահագործման»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ներկայացրել են ուշացման պատճառներն ու իրականացվող աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները:

  • Կիսվել: